|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երեք նորածինների առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: Yerkir.am-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ հնգյակից երկու աղջիկ մահացել է` մայիսի 6-ին և 7-ին: Ըստ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի` նորածինների մոտ առկա խնդիրները պայմանավորված են խոր անհասությամբ և հետևանք են նրանց օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացման։