|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է 30 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ-Մարմարաշեն ավտոճանապարհի մոտակայքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արևշատ փողոցի թիվ 1 հասցեին հարակից տարածքում՝ 1000 քմ, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 800 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Հայանտառ ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի տարածքում՝ 100 քմ, Կիրանցի գյուղի սկզբնամասում 7.5 հա, Լոռու մարզի Բազում գյուղ չհասած՝ եղևնիների մոտ՝ 5 հա, Վանաձոր քաղաքի թիվ 24 միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ 500 քմ, «ДУЦ» կոչվող ավանի թիվ 2 շենքում՝ 500 քմ, Վանաձորի քաղաքային գերեզմանատան հյուսիսային հատվածի անտառամերձ խոտածածկույթում ՝ 20 հա, Սպանդարյան և Վարդանանց փողոցների սկզբնամասում՝ 1000 քմ, Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ 100 քմ, Ալավերդի Օձուն գյուղի Հայրենական մեծ պատերազմի հուշաքարի մոտ այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: