|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես ` Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի հարակից դաշտավայրում՝ մոտ 2.5 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: