|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Եվրախորհրդարանի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու համար, հայտնում է «Le Point.fr»-ը:
Այդ որոշման պատճառ է դարձել Twitter-ի իր էջում Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հրապարակած լուսանկարի շուրջ սկանդալը, որտեղ, նրա խոսքերով` պատկերված են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զոհերը:
Հաղորդվում է, որ այդ որոշումը ուժի մեջ մտելուց առաջ պետք է հաստատվի համապատասխան ատյանների կողմից, որից հետո կհետևի քվեարկություն լիագումար նիստում, որի ամսաթիվը ներկա պահին չի որոշվել: