|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր անհայտ անձինք Թբիլիսիի կենտրոնում կրակել են ավտոմեքենայի վրա, որում եղել է Ինտերպոլի թբիլիսյան գրասենյակի աշխատակից. ըստ РИА Новости-ի` հայտնում են վրացական ԶԼՄ-ները: Սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Մասնավորապես` «Ռուսթավի-2» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «հրաձգության հետևանքով, ենթադրաբար, վիրավորվել է Ինտերպոլի թբիլիսյան գրասենյակի աշխատակից, որին վիրահատել են հիվանդանոցում»: Ըստ հեռուստաալիքի` հետաքննությունը նախ սկսել է ՆԳՆ-ն, սակայն շուտով գործը հանձնել են դատախազությանը: