Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցում տեղում է ձյուն:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: