|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիացմունք է հայտնել իր դուստր Իվանկայով սկանդալի ֆոնին, որը կապված է նրա ապրանքանիշի ապրանքները վաճառելու՝ առեւտրային ցանցերի մերժման հետ:
«Հպարտ եմ իմ դուստր Իվանկայով: Վիրավորված եւ լրատվամիջոցների կողմից վատ վերաբերմունքի արժանացած՝ նա շարունակում է բարձր գլխով առաջ գնալ»,- Twitter-ում գրել է նա:
Ավելի վաղ Nordstrom առեւտրի ցանցը որոշել էր հրաժարվել Իվանկա Թրամփի ապրանքանիշի արտադրած զարդերի եւ աքսեսուարների գնումից: Ընկերությունը սա բացատրել էր պահանջարկի նվազմամբ:
Ըստ WSJ-ի՝ վերջին ֆինանսական տարվա ընթացքում Nordstrom-ի խանութներում Իվանկայի ապրանքանիշի ապրանքների վաճառքի ծավալները շուրջ մեկ երրորդով նվազել են: Ապրանքների վաճառքից հրաժարվել են նաեւ Neiman Marcus, Belk, Jet, ShopStyle ու մի շարք այլ ցանցեր:
35-ամյա Իվանկան զարդեր, կոշիկ եւ աքսեսուարներ է թողարկում: Նա ակտիվորեն օգնել է հորը նախընտրական արշավում՝ մասնակցելով նաեւ հանրահավաքների եւ հրապարակային ելույթների: