|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են գործարք կնքել՝ Ուկրաինայի հակամարտությունը ավարտելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ նա ցանկանում է գործարք կնքել, և կարծում եմ՝ Պուտինն էլ է ցանկանում գործարք կնքել։ Ոչ ոք չի ցանկանում գնալ զիջումների, բայց նրանք երկուսն էլ ստիպված կլինեն որոշակի զիջումների գնալ»,- Քեմփ Դևիդի իր նստավայրում կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։
2022 թվականին Ստամբուլի բանակցությունների արդյունքում մշակվել և նախաստորագրվել էր Ուկրաինայի մշտական չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծ։ Ռուսաստանի նախագահը 2023 թվականին հայտարարել էր, որ փաստաթուղթը ներառում էր Ուկրաինայի չեզոքության և անվտանգության երաշխիքների դրույթներ, սակայն, նրա խոսքով, այն հետագայում մերժվել է ուկրաինական կողմի կողմից։