|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Թուրքիայում Ամանորի գիշերը «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են գրանցվել:
Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալված 27 անձինք Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Արևելյան Թուրքեստանի քաղաքացիներ են: Նրանցից 15-ը կանայք են:
6 տարբեր տներում տեղի ունեցած գործողությունների ընթացքում հայտնաբերվել են 40 անձնագիր, անձը հաստատող 38 կեղծ քարտ և փաթեթավորված հեռախոսներ:
Ձերբակալվածները կասկածվում են ԻՊ անդամ լինելու մեջ:
Նշենք, որ «Ռեյնա»-ում ահաբեկչություն իրականացնող անձը կալանավորված է: