|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գևորգ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հասկանալով հանդերձ, թե ինչու են լուսավորհայաստանականները շահագրգռված Վանաձորի քաղաքապետի ընտրություններում բաց քվեարկության հարցում, ուզում եմ նրանց 4 հարց տալ. Ա. Արդյո՞ք դրանով դուք չեք արդարացնում նախկինում ընտրությունների ժամանակ կատարված առնվազն բաց քվեարկության դեպքերը:
Բ. Ո՞նց է ձեր թեկնածուն պատրաստվում ղեկավարել քաղաքը հուշագիր ստորագրած երեք ուժերի իջև այնպիսի անվստահության պայմաններում, որը ստիպում է հիմա բաց քվեարկության գնալ: Գ. Արդյո՞ք նույն ջերմեռանդությամբ պաշտպանելու էիք բաց քվեարկությունը, եթե ուժերի հարաբերակցությունը իշխանության թեկնածուի օգտին լիներ: Դ. Եթե գաք իշխանության, դրանից հետո քվեարկությունը դարձնելու եք բա՞ց...»: