|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կապանի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ շտաբի ղեկավար Սասուն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կապանում` ժամը 11-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է 4936 ընտրող կամ ընտրողների 16.25 տոկոսը։
Yerkir.am-ի հետ զրույցում Սասուն Մանուկյանը, խոսելով ընտրությունների ընթացքի մասին, նշեց, որ կան փոքր տեխնիկական խնդիրներ` կապված ընտրաթերթիկների ոչ ճիշտ օգտագործման հետ, սակայն լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել:
«Մենք հայտարարել ենք, որ ՀՅԴ-ն ի վիճակի է հսկել ընտրությունները Կապանում, վերահաստատում ենք դա»,- ասաց նա: