|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք օգոստոսի 23-ից սկսած բազմաթիվ կիլոմետրեր անցանք ու Երևանի բոլոր վարչական շրջաններում շփվեցինք մեր ժողովրդի հետ: Քարոզարշավով կարողացանք տեղ հասցնել մեր ասելիքը: Հիմա մայրաքաղաքից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրությանը: «Մայր Հայաստանի» հակառակորդը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է:
ՔՊ-ն վերարտադրվելու շանս չունի: Ընտրակեղծիքներին ու հնամաշ «տասովշիկներին» ապավինելը կպայթեցնի նրանց փչած վերջին փուչիկը, թե, իբր, ամեն ինչ ձախողել են, բայց փոխարենը ժողովրդավար են ու ոչ ընտրակեղծարար:
Կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրությանը և քվեարկել ընդդեմ պատերազմի, պարտության, կորուստների կուսակցության: Քվեարկել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Երևանի: Իսկ մինչև այդ հրավիրում եմ այսօր, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունենալիք հանրահավաքին:
Միացի՛ր, որ փոխենք:
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ