|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի հյուսիս-արեւելքում` արհեստական ծաղիկների եւ մրգերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ընդգրկել է 4 հազար քմ տարածք: Ինչպես գրում է Gazeta-ն, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 5 հրշեջ է զոհվել, մի քանիսն էլ կորել են կրակի բոցերում. նրանց հետ առայժմ կապ հաստատել չի լինում:
Հրդեհի չեզոքացման աշխատանքներին 50 միավոր տեխնիկա և 250 հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցներ են ներգրավված:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հրդեհի հետեւանքով փլուզվել է շինության տանիքը. փլատակների տակ, հնարավոր է, 10 բանվոր է մնացել: