|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կանադան հրշեջներ և հատուկ սարքավորումներ է ուղարկում Կալիֆոռնիա՝աջակցելու հրդեհաշիջման աշխատանքներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կանադայի կառավարությունից ասել են, որ ակտիվորեն ներգրավված են քննարկումներում ԱՄՆ տարբեր գործակալությունների հետ, որոնք կառավարում են Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքները:
Նշվում է, որ կանադական մի շարք գործակալություններ, այդ թվում՝ Կանադայի զինված ուժերը, ազգային գվարդիան պատրաստակամ են անձնակազմ և սարքավորումներ ուղարկել:
Հիշեցնենք՝ հունվարի 7-ից ԱՄՆ-ում մոլեգնում են ավերիչ հրդեհներ։ Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ: