|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տասնմեկ հրշեջներ ստացել են ուժգին այրվածքներ շաբաթ Լոս Անջելես քաղաքում (Կալիֆոռնիա) խոշոր հրդեհը մարելու հետեւանքով։ Այդ մասին հայտնել է մեգապոլիսի հրշեջ ծառայության կապիտան Էրիկ Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է NBC հեռուստաընկերության կողմից։
«Մենք ամբողջովին մարել ենք կրակի բռնկումը շուրջ երկու ժամվա ընթացքում։ Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:08-ին։ Ցավոք, 11 հրշեջ ստացել է այրվածքներ»,-տեղեկացրել է Սքոթը։ Նրա խոսքով՝ բռնկման օջախը գտնվում էր ցածրահարկ կոմերցիոն շենքում, որտեղ պահվում էր դեղագործության համար նախատեսված յուղ։ «Այդ խոշոր արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են»,-հավելել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հաղորդել է 10 տուժածների մասին։
Կրակը մարելու համար ակտիվացվել էր ավելի քան 230 հրշեջ ծառայող։