|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 21—ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ:
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգային ու մարդասիրական մարտահրավերները և կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին Արցախին ցուցաբերվող շարունակական ու սրտացավ աջակցության համար՝ ընդգծելով դրա հատկապես բարոյական նշանակությունը Արցախի բնակչության համար:
Պետական նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներին՝ ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ: Նա բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության գործում: