|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկուշաբթի Ռիո-2016-ում կայացավ տղամարդկանց մարմնամարզության թիմերի եզրափակիչը։ Ոսկե մեդալակիրներ դարձան ճապոնացիները, ովքեր ոսկի էին նվաճել նաև Գլազգոյի աշխարհի առաջնությունում։ Ռուսաստանի Դաշնությունը հայտնվեց 2-րդ, իսկ Չինաստանը՝ 3-րդ տեղում։ Ռուս մարմնամարզիկ Դմիտրի Բելյավսկին, ով Եվրոպայի առաջնությունում, զիջելով Մերդինյանին, բավարարվել էր արծաթով, պարգևատրման արարողությունից հետո Totoexpert-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հարություն Մերդինյանի մասին։
-Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը կմրցի նժույգաթափերի եզրափակիչում։ Հետևե՞լ եք նրա` որակավորման փուլի ելույթին, և առհասարակ, ըստ ձեզ, ի՞նչ հնարավորություններ ունի Մերդինյանը Ռիոյում։
-Անկեղծ ասած` Ռիոյում նրա ելույթը չեմ տեսել, սակայն Եվրոպայի առաջնությունում հիանալի բազա ցուցադրեց, ես կարծում եմ` նա ունի մեդալ նվաճելու հնարավորություն։