|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Դիլա»-«Շիրակ» խաղին Հայաստանից մրցավայր էին ժամանել Գյումրին ներկայացնող ակումբի մոտ 130 երկրպագու:
Ինչպես հայտնում է Totalfootball-ը, խաղն առաջին հայացքից անցավ բավականին կոռեկտ երկրպագուական պայքարում: Սակայն իրականությունը մի փոքր այլ էր մարզադաշտից դուրս: Խաղի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտ ժամանած հայ երկրպագուներին հենց մարզադաշտի մուտքի մոտ արդեն սկսել են սադրել: Մասնավորապես, անհայտ անձիք երկրպագուների ձեռքից գողացել են հայկական եռագույնը, «Շիրակի» շարֆն ու փախել:
Հերթական սադրանքը սկսվել է խաղում ընդմիջում հայտարարելուց հետո: Հայ երկրպագուները ցանկացել են ընդմիջում անել մոտակա սննդի կետերից մեկում, սակայն վրացական ակումբի անհայտ երկրպագուները շրջափակել են սննդի կետը՝ արգելելով հայ երկրպագուներին՝ օգտվել դրանից: Այդ միջադեպին խառնվել են ոստիկանները՝ փորձելով վերականգնել կարգը:
Ի դեպ նշենք, որ մարզադաշտ ժամանելիս հայտնաբերեցինք, որ ոստիկանությունը ուժեղ հսկողություն էր սահմանել մարզադաշտի ողջ տարածքում: Անգամ հայ լրագրողները չկարողացան առանց միջամտության մտնել մարզադաշտ: Թվում էր, թե նման պայմաններում ամեն ինչ պետք է խաղաղ անցներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: