|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակ»-ը վաղը կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ: Շվեդական թիմն այսօր ժամանել է Գյումրի: Օդանավակայանում «Շիրակ»-ի երկրպագուները սուլոցներով են դիմավորել ԱԻԿ-ի ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր ԱԻԿ-ը: Մրցավարը 3 կարմիր քարտ էր ցույց տվել «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին, և 2 անգամ 11 մետրանոց հարված նշանակել հայկական թիմի դարպասին: