|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր ներողություն խնդրել Մոսկվայից խոցված օդանավի համար Թուրքիայի գործընկերների ճնշման տակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչո՞վ էր դա պայմանավորված: Մենք կարող ենք ենթադրել, որ շարժառիթները տարբեր են եղել: Դա առաջին հերթին գիտակցումն է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության բութ դիրքորոշման պատճառով երկիրը բարդ իրավիճակում է հայտնվել: Երկրորդ` չեմ բացառում Թուրքիայի գործընկերների խորհուրդները կամ անգամ ճնշումները»,- ասել է Նարիշկինը: