|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլի վերաքննիչ դատարանի դատավոր Քեմալ Շահինի դեմ հետաքննություն է սկսվել հայ գրողի հետ լուսանկարվելու և Facebook-ի ու Twitter-ի էջերում կատարած հրապարակումների պատճառով:
Ըստ Hürriyet-ի՝ Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի սկսած հետաքննության շրջանակներում, որպես ապացույց, ներկայացվել է նաև Շահինի լուսանկարը, որում նա Ստամբուլի գրքերի տոնավաճառում իր երկու դուստրերի և հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ է: Շահինը նաև հետևյալ գրառումն է արել. «Իմ դուստրերի՝ Յարենի և Դիլանի հետ ներողություն խնդրեցինք վարպետ Մկրտիչ Մարկոսյանից՝ այն ժողովրդի զավակից, որին «գյավուրների թաղամասից» դուք սփռեցիք, ինչպես թազբեհի հատիկներ»:
Հետաքննության շրջանակներում ներկայացվել են նաև Ջիզրեում և Սուրում քաղաքացիական անձանց սպանությունները դատապարող, պետության և իրավական համակարգին ուղղված` Շահինի` քննադատություններ պարունակող հրապարակումները:
Դատավորը հրաժարվել է իր դեմ հարուցված հետաքննության շրջանակներում ցուցմունք տալուց: «Ոչ մի տեղ նշված չէ, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել: Միևնույն ժամանակ, որևէ մեղադրանք չի առաջադրվել: Որտեղ չկա մեղադրանք, այնտեղ չի կարող լինել նաև պաշտպանություն»,- ասել է Շահինը: