|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը: Կողմերը պարտավորվում են նաև համատեղ աշխատանքով կյանքի կոչել ճանապարհային քարտեզը` Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014թ.) խորհրդատվությունն իրագործելու նպատակով։
Փաստաթղթի ստորագրման արարողության շրջանակներում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության համար մեդալ: