ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ մտերմություն կա դեռ այն ժամանակահատվածից, երբ ոչ պարոն Սիմոնյանն էր ԱԱԾ տնօրեն, ոչ ես՝ դատավոր, 10 և ավել տարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նորանշանակ նախագահ Ժորա Չիչոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի հետ ընկերական հարաբերությունների շնորհիվ է դարձել դատարանի նախագահ։
«Չեմ պատրաստվում ժամանակավոր որոշակի երևույթների՝ պաշտոնի համար, ընկերներից չեմ պատրաստվում հրաժարվել։ Բնականաբար շփումներ կան»,-նշեց Ժորա Չիչոյանը։
Ըստ նրա՝ ԱԱԾ տնօրենի հետ ընկերական հարաբերություններ ունենալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ՝ իր նշանակման համար։
Դիտարկմանը, որ իրեն բավականին երիտասարդ տարիքում են վստահվել նաև ՕՀՄ-ների միջնորդության քննությունները, Երևանի քրեական դատարանում ավելի փորձառու դատավորներ կան, որոնք արժանի են, ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նշանակվեց դատարանի նախագահ՝ Չիչոյանը նշեց, որ օրենսդիրը սահմանել է շեմ, որին ինքը բավարարվել և նշանակվել է․ «Ինչ վերաբերում է արժանիներին կամ ոչ արժանիներին, ապա որոշել է ԲԴԽ-ն, կոռեկտ չեմ համարում մեկնաբանել ԲԴԽ որոշումները»։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը ձեռքով մակագրել է բոլոր քաղաքական հնչեղության գործերով կալանքի միջնորդությունները մակագրվում են Մասիս Մելքոնյանին՝ Չիչոյանը հայտարարեց, թե կալանքի միջնորդությունները շատ են, բոլոր դատավորներին էլ մակագրվում է։
Մանրամասն՝ տեսանյութում: