Ոչ մի բան չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի կալանքը փոխելու որոշում կայացրած դատավոր Սարգիս Պետրոսյանը ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք որոշումից հետո իր տունը խուզարկել են, կարգապահական վարույթ հարուցել, ճնշել։
Դիտարկմանը, որ Պետրոսյանը ՔՊ ցուցակում նախկինում պատգամավոր է եղել, այժմ միջազգային կառույցները նշում են, որ դատավորները քաղաքական հրահանգով որոշումներ են կայացնում՝ Պետրոսյանը նշեց, որ ծանոթ չէ այդ գնահատականին, ինքը նման հրահանգ, զանգ չի ստացել։ Հարցին՝ փոշմանե՞լ է, որ ՔՊ ցուցակում է եղել՝ Պետրոսյանը նշեց՝ ինչու փոշմանի, չի հայտնվել, առաջարկ է եղել, ինքն էլ՝ համաձայնություն է տվել օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու, չի զբաղեցրել։
Մանրամասն՝ տեսանյութում: