Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։
Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ դատավորը «նախկին» ՔՊ-ական, ՔՊ կողմից 2018թ․ պատգամավորի թեկնածություն առաջադրած Սարգիս Պետրոսյանն է։
Առողջական խնդիրներից ելնելով Սեյրան Օհանյանը չեր ներկայացել դատական նիստին, ինչի պատճառով նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17 ին ժամը 15։00։
Մանրամասն՝ տեսանյութում։