|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ժնևում ԱՄՆ-Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«ԱԳՆ-ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները», - ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։
Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։