կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 11:56
Աշխարհ

Լավրովն օմանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Լավրովն օմանցի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդիի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Օմանի միջնորդությամբ Մասկատում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած անուղղակի բանակցությունների համատեքստում։

«Համատեղ կարծիք է արտահայտվել բանակցային գործընթացի շարունակությունը խթանելու անհրաժեշտության մասին՝ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու նպատակով, որոնք կնպաստեն զինված բախման ռիսկի վերացմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Օմանի Սուլթանության ղեկավարության ջանքերն այս հարցում։

Իրանի-ԱՄՆ բանակցություններն Օմանի միջնորդությամբ տեղի էին ունեցել Մասկատում փետրվարի 6-ին։