|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ադրբեջանական բանկերը կտրականապես հրաժարվում են վարկեր տրամադրել Արցախին սահմանակից շրջանների բնակիչներին:
Օրինակ, Թարթառի շրջանի Իսմայիլբեյլի գյուղի բնակիչ Թեյյուբ Սաֆարզադեն պատմել է modern.az կայքին, որ օրերս դիմել է Accesbank եւ Nikoil բանկերի Բարդայի շրջանի բաժանմունքներին, սակայն նրան ասել են, թե՝ «Թարթառը հայերը զավթելու են։ Թարթառին փող տալ չենք կարող»:
Ադրբեջանցին դիմել է եւս մի քանի բանկերի եւ ստացել նույն պատասխանը։ Նման դեպքերը ունեն համատարած բնույթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: