|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«168 ժամը» գրում է. «Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտումներ և դրանց համար ծանուցված տուգանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն:
Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ, ճշտելու համար ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրամադրելը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր տեղեկացրել են, որ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն բանկերը հիմնականում հաշվի չեն առնում «Կարմիր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հանգամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը: «Հնարավոր է լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ: