|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ եւ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարներ հանդիպումից հետո ասել է, որ հունիսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն մյուս հանդիպման վայրն ու ժամանակը, որտեղ կշարունակեն կարգավորման չափանիշների քննարկումը:
«Հունիսին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու վայրը, որի ընթացքում, հաշվի առնելով այն ամենը, ինչ արվել է` քաղաքական գործընթացների շրջանակում, կշարունակվի աշխատանքը՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման չափանիշների համաձայնեցման ուղղությամբ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը: