|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մոտ` նախագահական պալատ է կանչել վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
DHA-ն տեղեկացնում է, որ հանդիպումը կկայանա ավելի շուտ, քան նախատեսվել էր: Նախագահի և վարչապետի հանդիպման պատճառը դեռևս չեն հայտնում:
Հիշեցնենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները վերջին շրջանում մեջլիսում ոչ ադեկվատ պահվածքն են ցուցաբերում: Մյուս կողմից` տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԶԿ-ում Ահմեդ Դավութօղլուի լիազորությունները սահմանափակվել են, և շուտով երկրի վարչապետ է դառնալու կա'մ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, կա'մ հեռահաղորդակցության հարցերով գործող նախարար Բինալի Յըլդըրըմը: Հետևաբար, չի բացառվում, որ Էրդողան-Դավութօղլու հանդիպման ընթացքում կարող են քննարկվել այդ թեմաները: