|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Yerkir.am-ի թղթակիցը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտից, ուր մի խումբ երիտասարդներ իրենց բողոքի ձայն են բարձրացրել Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի դեմ, տեղեկացնում է, որ Դավութօղլուին հյուրանոցի հետնամուտքով են ներս մտցրել:
Իսկ երիտասարդներն անակնկալ էին պատրաստել Դավութօղլուի համար: Նրանք պատրաստվում էին Թուրքիայի դրոշների վրա խաչ քաշած պատկերով թերթոններ նետել Դավութօղլուի վրա: Երբ տեղեկացան, որ նրան հետնամուտքով են տարել, բարկացած երիտասարդները այդ թերթոնները նետեցին գետնին: Ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց եղավ: Բայց հիմա ամեն ինչ, կարծես, խաղաղ է: