|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մանվել Եղիազարյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ մեր խրամատները գտնվում են Երկրորդ համաշխարհայինի խրամատների «օրին»` բացակայում է տարրական բետոնապատումը:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Եղիազարյանին շատ է հարգում, Եղիազարյանն անցյալ պատերազմի ազգային հերոս է:
«Զինվորականները, չլինելով արդիական խնդիրների մեջ, երբեմն ունեն հին պատկերացում այս օրերի վերաբերյալ: Մենք տեսանք, որ զինվորականները, հատկապես` ազատամարտիկները, նշում էին, որ սա իրենց պատկերացրած կռիվը չէր. պատերազմը դինամիկ զարգանում է: Ինչ վերաբերում է Երկրորդ համաշխարհայինի խրամատին, ապա, իհարկե, պետք է այդպես լինի, ուղղեմ` մեր խրամատներն անգամ Առաջին համաշխարհայինի խրամատների պես են, որովհետև խրամատներն այն ժամանակ են ձևավորվել, և ուզում է 500 տարի անցնի, զորքերի ստատիկ պաշտպանության ժամանակ խրամատի այլ տեսք չի լինում: Սա ռազմական գիտություն է»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, թե դա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, քանի որ նույն խրամատի մեջ դրված է 15 000 դոլարանոց ջերմադիտակ /տեպլովիզոր/: