|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունը նույն շրջանների դատարան է ուղարկել երկու կանանց ծեծկռտուքի վերաբերյալ գործը: Մեղադրական եզրակացության համաձայն` կանանցից մեկը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել մյուսի նկատմամբ, ծեծի է ենթարկել` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ըստ մեղադրական եզրակացության` մյուս կնոջն էլ պատճառվել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Երկուսի նկարմամբ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118-րդ (ծեծը) հոդվածի հատկանիշներով, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: