|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի հարավում՝ սրճարաններից մեկում, հոկտեմբերի 18-ին դանակի կիրառմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել . գրում է Direct Press-ը:
Տեղեկության համաձայն՝ տղամարդկանց երկու խումբ կենցաղային վեճի են բռնվել: Նախնական տվյալներով՝ բոլորը հայեր են եղել՝ 21-ից մինչև 33 տարեկան: Տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են եղել:
Երկու հայ ձերբակալվել է, իսկ չորս հոգու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահները ճշտում են կատարվածի պատճառներն ու մանրամասները: