|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ-ն և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում փոխզիջում գտնելուն, որոնք պետք է կայանան մոտ օրերս: Այդ մասին Известия-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:
Նշվում է, որ Պուտինը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ:
Աղբյուրի խոսքերով՝ հակամարտության կարգավորման ռուսական պլանը հետևյալն է՝ վերադարձնել Ադրբեջանին տարածքի մի մասը, խաղաղապահներ մտցնել հակամարտության գոտի, վերադարձնել փախստականներին և լեգիտիմացնել Ղարաբաղը (այսինքն՝ ապահովել սահմանների բաց լինելը և վերականգնել տնտեսական կապերը), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել:
Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդ պլանին, եթե հանրաքվեի արդյունքն իր օգտին չլինի: