|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին միասնականության և Արցախին աջակցելու համար:
«Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո: Բազմաթիվ պատգամավորներ ու քաղաքացիներ ցանկանում են օժանդակություն ցուցաբերել արցախահայությանը, Արցախի կառավարությունը արդեն ստեղծել է նման շտաբ, որն ընդունում է օժանդակությունը, «Արցախբանկ»-ում էլ ստեղծվել է հաշվեհամար: Շատ պատգամավորներ արդեն ֆինանսական ու պարենային օգնություն են ուղարկել: Արցախում հպարտ են այն միասնությամբ, որը կա մեր հանրության ու քաղաքական ուժերի միջև»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: