|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե առողջապահության նախարարությունում սպասվո՞ւմ են էական փոփոխություններ, պատասխանեց, որ երեկ վարչապետի մոտ հաշվետվություն է եղել, որը գնահատվել է բավարար: «Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք աշխատանքային բնույթի խնդիրներ են»,- ասաց նախարարը:
Մեր հարցին, թե արդյո՞ք սպասվում են կրճատումներ նախարարությունում, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ ներկա պահին քննարկվում է օպտիմալացման հարցը՝ ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա` զարգացնելու առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը, և ըստ կարիքների գնահատման` կորոշվի, թե ինչպես պետք է արվի օպտիմալացումը:
Լրագրողները հարցրեցին նաև առողջապահության ոլորտի այն խնդիրների մասին, որոնք կապված են ֆինանսական կարողությունների հետ: Նախարարի խոսքով՝ խնդիրներ առկա են, սակայն փորձ է արվում դրանք վերլուծել, խմբավորել, որից հետո մշակել լուծման ուղիները:
«Իհարկե, բոլոր երկրների առողջապահական կառույցներում լինում է սոցիալական լարվածություն, առողջության խնդիրները քչերին են հաճույք պատճառում: 2015-ին 400 հազարից հիվանդներից 329 հազարին ֆինանսավորել է պետությունը, այս տարի ևս՝ 326 հազար դեպք»,- ասաց նախարարը: