|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, խոսելով վարչապետի հանձնարարականի մասին` ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ, ասաց, որ առողջապահության նախարարությունում կկրճատվի մոտ 70-74 ծառայողական մեքենա:
Ըստ նախարարի` դրանք այն մեքենաներն են, որոնք դեռևս 1980-ականներից ընդգրկված են առողջապահության նախարարությունում և սպասարկում են մարզերին:
«Սեղմ միջոցներով կփորձենք իրականացնել աշխատանքները մարզերում` ապահովելով նույն արդյունավետությունը»,- ասաց նա:
Մուրադյանը հավելեց, որ օպտիմալացման համատեքստում մարզերում որոշ առողջապահական հիմնարկներ կմիավորվեն:
Ինչ վերաբերում է նախարարության աշխատողների կրճատմանը, նախարարը նշեց, որ այդ հարցը երկար ժամանակ է, ինչ քննարկվում է: