|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր, մամլո ասուլիսի ժամանակ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ 2011-ին հանրակրթական ծրագրերի վերանայում է լինելու: Մինչեւ օգոստոս նախատեսվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ 15-20 տոկոսով բեռնաթափել միջին դպրոցի ուսումնական ծրագրերը,ինչը հնարավորություն կտա հանրակրթական ծրագրերը մատչելի դարձնել աշակերտների համար: Սա ենթադրում է, որ որոշ` ոչ այդքան կարեւոր ու բարդ թեմաներ կհանվեն դպրոցական ծրագրից: Այս ծրագիրը, ըստ նախարարի, իրականացվում է հենց միջին դպրոցում այն պատճառով, որ այս տարի միջին դպրոցի դասագրքերի մրցույթներն են:
Նախարարը անդրադարձավ նաեւ դասագրքերի մրցույթի կարգին` ասելով, որ նոր մեխանիզմը իրեն արդարացրել է, դժգոհություններ չկան եւ իրենք հնարավորինս ուշադիր են լինելու գործընթացի անշեղ ընթացքն ապահովելու գործում: