Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը կոնկրետ պայմանով է նշանակվել իր պաշտոնում։ Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը նշանակվեց անցած տարվա հոկտեմբերին՝ «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո։ Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենին զգուշացրել են, որ նա շարունակելու է իր նախորդի՝ Եվգենի Բիբինի պես բարձր աշխատավարձ ստանալ, սակայն պարտավորված է լինելու բացառել էներգահամակարգում առկա բոլոր տեսակի գողությունները։ «Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է»,– մոտավորապես այսպես է բացատրվել նոր տնօրենին իրավիճակի լրջությունը։ Ինչպես հայտնի է՝էլէներգիայի գողությունը վերջնահաշվարկներում իբրև կորուստ է ներկայացվում, և ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը փաստացի լինելու է Հարությունյանի կառավարման արտացոլումը»,– գրում է թերթը։՛
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։