|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Փարիզում կլիմայի պաշտպանության կողմնակիցների բողոքի ցույցը վերաճել է բախումների ոստիկանների հետ: Շուրջ 100 մարդ ձերբակալվել է: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը արգելել էր երթերի անցկացումը Փարիզում ՄԱԿ-ի` կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովին ընդառաջ: Սակայն Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա. վերջինները արցունքաբեր գազ են կիրառել եւ ցրել ցույցը:
Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումների անցկացումն արգելվել էր նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ իշխանությունները արտակարգ դրություն հաստատեցին` 3 ամիս ժամկետով: