|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայի հյուսիսարևմտյան տարածաշրջանում տեղակայված բանտերից մեկում բախումների հետևանքով մահացել է 30 մարդ: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Բախումները տեղի են ունեցել վենեսուելական Ակարիգուա քաղաքում: Քաղաքային իշխանությունների տեղեկություններով` բախումները սկսվել են բանտից փախչելու անհաջող փորձից հետո:
«Փախուստի փորձ էր եղել, որից հետո կալանավորների միջև սկսվել են բախումներ: Ոստիկանները միջամտել են, որպեսզի դադարեցնեն կռիվը»,- հավաստիացրել է աղբյուրը:
Միջադեպի հետևանքով տուժել է 19 ոստիկան: