|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ԺՀՄԻԳ-ի խորհուրդը, հրաժարվելով դիտորդներ ուղարկել Ադրբեջան, վտանգում է մի շարք երկրների հետ իր հարաբերությունները. այդ միջադեպը լուրջ ազդեցություն կթողնի դրանց վրա: Այդ մասին տարածաշրջանների ընտրական հանձնաժողովների նախագահների հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը. հայտնում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չափազանց կոշտ քննադատության էր ենթարկել միջազգային այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: