|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանին «Ազադլըգ» թերթի լրագևրող Սաադաթ Ջահանգիրի անհիմն ձերբակալության համար. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Թվիթերում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, որ դատախազության աշխատակիցները չեն թույլատրել լրագրողուհում փաստաբան կանչել և զանգահարել հարազատներին։
ԼԱՍ-ը նաև ահազանգում է, որ դատախազության աշխատակիցները գազի արտահոսքի պատճառաբանությամբ ներխուժել են բնակարան՝ ձևանալով թե գազի աշխատակիցներ են։ Նրանք ապօրինի խուզարկություն են իրականացրել, առգրավվել են համակարգիչը, հեռախոսը և գումարները, որոնք այդպես էլ հետ չեն վերադարձվել։
Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել այդ ապօրինի գործողությունները և հիշեցնում են, որ ապրիլի 28-ին Ջահանգիրը դարձյալ ձերբակալվել էր, հարցաքննվել և տուգանվել կարանտինային ռեժիմը խախտելու համար, երբ գնում էր հարցազրույց վերցնելու։