|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը թվիթերյան էջում անդրադարձել է երել ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը:
«Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես հայտարարեցին, որ ցանկացած լրագրող, ով կցանկանա մեկնել Սյունիքի մարզ լուսաբանման համար, պետք է թույլտվություն ստանա Ազգային անվտանգության ծառայությունից: Լրագրողներ աառնց սահմանի կազմակերպությունը դատապարտում է այս սահմանափակումը և իշխանություններին կոչ անում վերականգնել լրագրողների մուտքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան Հայկական միասնական տեղեկատվական համակարգ էջով ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: