|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մուշ քաղաքում մի խումբ կամավորներ վարդ և լոխում են բաժանել տարբեր քաղաքներից ժամանող ավտոբուսների ուղևորներին՝ ի նշան խաղաղության և եղբայրության:
Ըստ Haberler-ի՝ կամավորները ավտոբուսում զրուցել են ուղևորների հետ՝ նշելով, որ այդ երկրում՝ Թուրքիայում, բոլորը եղբայրներ են:
«Այս երկիրը թուրքի, քուրդի, արաբի, չերքեզի, հայի, բոլորի երկիրն է: Քրդերի հիմնական իրավունքներից է հանգիստ շրջել թուրքական տարածքներում, ինչպես նաև թուրքերի իրավունքն է շրջել քրդական տարածքներում: Մեր վշտերը միմյանց հետ համեմատելը կամ վեր դասելը ճիշտ չէ, այլ, միմյանց հետ կիսելով, կարող ենք մեղմացնել»,- ասել է կամավորներից մեկը:



