|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը: Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց.«Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:
ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են: Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: