|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ԵՊՀ ռեկտորի ընտրություններում վերընտրվել է Արամ Սիմոնյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչն էր պատճառը, ըստ նրա, որ ռեկտորի ընտրություններին միայն ինքն էր առաջադրվել, Սիմոնյանը պատասխանեց, թե այդ հարցը չի կարող մեկնաբանել:
«Բաց մրցույթ է եղել, բոլորն էլ կարող էին դիմել: Ամեն օր մեր աշխատակիցները գալիս էին աշխատանքի ու սպասում դիմումների, այսինքն` որևէ արգելք կամ թերացում չի եղել»,- ասաց նա:
Ըստ Սիմոնյանի` կային մի շարք անձինք, որոնք հանգիստ կարող էին առաջադրել իրենց թեկնածությունը, իսկ թե ինչո՞ւ չեն արել, դա իր խնդիրը չէ: