|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը: Տեղեկությունը հաստատել է Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
Ալեն Սիմոնյանը դիտորդների խմբի համակարգող է նշանակվել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով: Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱԺ փոխնախագահը այնտեղ կգործուղվի դրանից 2-3 օր շուտ: